Մերձմոսկովյան Ռaմենսկի շրջանում մարտի 11-ին գործարար է սպանվել։ Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում։

Սպանվածը շինարարական ֆիրմայի գլխավոր տնօրեն է եղել։ Ոչ սպանվածի, ոչ նրա ընկերության անունները չեն հաղորդվում։

Պարզվել է, որ գործարարն սպանվել է որսորդական  հրացանով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։