ՊԵԿ-ը ԱԳԼՃԿ-ներին մոտ 10 միլիարդ դրամի ակտ է գրել, դրանց մի մասը դատարանում վիճարկվել են: Մայիսի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին այն մասին, թե ինչու են ԱԳԼՃԿ-ներում թանկացել գազի գները:
Վարչապետը պարզաբանեց, որ թանկացումներ չպետք է լինեին, ինչի մասին վկայում են ՊԵԿ-ի եւ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ քննարկումները:
«Վերջին մի քանի շաբաթում ԱԳԼՃԿ-ների 30 տոկոսում խախտումներ են հայտանբերվել, մնացած 70 տոկոսում խախտումներ չեն հայտանբերվել: Երբ դատարանը որոշում ընդունի, այդ ժամանակ պարզ կլինի», – նկատեց Փաշինյանը:





























