Ճոպոնիայում «Ֆուկուսիմա» երկու ատոմակայանների շրջանում իրավիճակը վատթարանում է : «Ֆուկուսիմա -1»  ատոմակայանի շրջակայքում ճառագայթման մակարդակը երկու անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը:

Այս կապակցությամբ իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Երկու կայաններում շարքից դուրս են եկել վեց ռեակտորների սառեցման համակարգերը: Աղետի գոտուց տարհանվել է 140 հազ. մարդ, գրում է Vesti.ru-ն: 

«Ֆուկուսիմա -1»-ի երրորդ էներգաբլոկում  ռադիոակտիվ գոլորշի է բաց թողնվում: Նման իրավիճակում դա անհրաժեշտություն է, սակայն նշվում է, որ հենց գոլորշու բաց թողնման հետեւանքով էր նախօրեին կայանում տեղի ունեցած պայթյունը:

Գոլորշու մեջ պարունակվող ջրածինը խառնվելով թթվածնի հետ պայթյուն է առաջացրել: Արդյունքում կայանի չորս աշխատակից վնասվածքներ են ստացել: Հարվածային ալիքը ավերել էր առաջին էնարգաբլոկի պատը, ռեակտորը չէր վնասվել, սակայն մթնոլորտ էին արտանետվել ռադիոակտիվ ցեզիում եւ յոդ, որոնց խտությունը գերազնացում է թույլատրելիի սահմանը:  Որպեսզի որեւէ կերպ իջեցնեն ջերմաստիճանը ռեակտորում, էներգետիկները  որոշել են սառեցման համակարգում օգտագործել ծավային ջուր եւ բորաթթու:

Նշենք, որ մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: