Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում որոշեց մաքսային արտոնություն տալ երկու ընկերությունները:

Մանսավորապես, կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, «ՆՅՈՒՊԼԱՍՏ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտադրությունը գործում է 2006 թվականից, Երեւանում: Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել 245 մլն դրամի ներդրումներ: ներկայումս ընկերությունում առկա է 58 աշխատատեղ, ծրագրող կստեղծվի եւս 25 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրողն նախատեսվող արտադրանքի ընդհանուր գումարը պետք է կազմի 2 մլրդ դրամ

Կառավարությունը բավարարեց նաեւ «ԳՐԻՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

«ԳՐԻՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, այս ծրագրի շրջանակներում ընկերությունը պատրաստվում է իրականացնել 2,8 մլրդ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110 հազար միջին աշխատավարձով: