Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կարծում է, որ «Ֆուկուսիմա-1»-ում ստեղծված իրավիճակը ոչ մի ընդհանուր բան չունի չեռնոբիլյան ատոմակայանի իրավիճակի հետ: Այդ մասին նա այսօր հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Սա սկզբունքորեն տարբերվում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի միջադեպից»,-ասել է Ճոպոնիայի վարչապետը:
Զրույցի ընթացքում Հարավային Կորեայի նախագահն իր հիացմունքն է հայտնել ճապոնացի ժողովրդի ցուցաբերած արիության առնչությամբ: Հարավային Կորեան արդեն Ճապոնիա է ուղարկել իր փրկարարներին:
«Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ատոմակայաններում արտակարգ դրություն է հայտարարվել`սառեցման համակարգի շարքից դուրս գալու հետ կապված: «Ֆուկուսիմա-1»-ում մասնագետներին հաջողվել է դուրս թողնել ռեակտորի պաշտպանիչ թաղանթի տակ կուտակված գազի մի մասը` չեզոքացնելով դրա ոչնչացման վտանգը: Սակայն տեղական ժամանակով ժամը 15.36-ին (09.36 ) ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է չորս մարդ: Իշխանությունները հայտարարել են ատոմակայնից 20 կմ շառավղով բնակչության տարհանման մասին:





























