Մարտի 12-ին Միլանում վախճանվել է Իտալացի լեգենդար երգչուհի, Սան Ռեմոյի առաջին եւ երկրորդ փառատոների դափնեկիր Նիլլա Պիցցին: 91-ամյա Ն. Պիցցին երեք շաբաթ առաջ վիրահատության էր ենթարկվել եւ գտնվում էր վերակենդանացման բաժնում:
Ն. Պիցցի անունը, ում համարել են «իտալական երաժշտության թագուհի» անքակտելիորեն կապված է հանրահայտ Սան Ռեմոյի փառատոնի հետ, որը համարվում է իտալական էստրադայի այցեքարտը:
Ն. Պիցցիին ճանաչում է բերել 1951թ. մրցույթում կատարած «Շնորհակալություն ծաղիկների համար» (Grazie dei fior) երգը: 1952թ. փառատոնի ժամանակ բոլոր երեք պարգեւները բաժին են ընկել նրան:
2002թ-ին երգչուհին արժանացել է Իտալիայի բարձրագույն պարգեւին:
Պիցցիի իրական անունը Ադիոնիլլա է: Նա ծնվել է 1921թ-ին: Սկզբում աշխատել է Բոլոնիայի ռադիոսարքավորումների գործարանում, սակայն հրաշալի ձայնը, հմայիչ արտաքինն ու նպատակասլացությունը նրան հասցրել են փառքի:





























