Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ճապոնիայի բնակիչները պետք է լքեն իրենց կյանքի համար վտանգավոր կղզիները եւ գան ու վերաբնակվեն Ռուսաստանի ազատ տարածքներում:

«Ճապոնիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է Ռուսաստանի կառավարությանը  դիմել ճապոնացիներին` Ռուսաստանի ազատ տարածքներում վերաբնակվելու  թեմայով խորհրդակցություններ սկսելու հանձնարարականով»,-կիրակի հայտարարել է Ժիրինովսկին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով` Ռուսաստանում շատ տեղեր կան, որտեղ ճապոնացիները կարող են գործի դնել իրենց ուղեղն ու ձեռքերը: