Ճապոնիայի ափերին ցունամիի նոր ալիք է մոտենում, որը կարող է վնասել երկրի նախորդ ցունամիից արդեն վնասված հյուսիս-արեւելյան հատվածը, գրում է «Ինտերֆաքսը»:
Ցունամիի վտանգի պատճառով, տարհանվելու հրաման են ստացել Հոնսյու կղզու Ֆուկուսիմա, Միյագի եւ Աոմորի պրեֆեկտուրաների շուրջ 13 հազար բնակիչներ:
Տարհանվում են նաեւ այդ տարածքում տեղակայված ռազմական գորնիզոնները, գրում է Vesti.ru-ն:
Ալիքների բարձրությունը կարող է հասնել 3 մետրի: Միաժամանակ աղետի զոհերի թիվն աճում է: Ճապոնական լրատվամիջոցների տվյալներով, երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Միյագի պրեֆեկտուրայում հայտնաբերվել է շուրջ հազար մարդ:
Ավերիչ երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի:





























