Գերմանական Նյուրնբերգում Եվրոպական «Մուսավատ» կենտրոնի անդամների խումբը մայիսին 13-ին բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով ազատել Ադրբեջանում քաղբանտարկյալներին։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, մասնակիցները պահանջել են ազատել լրագրողներ Սեյմուր Խազիին, Աֆղան Մուխտարլիին, այլ քաղբանտարկյալների եւ դադարեցնել Ադրբեջանում այլախոհների հետապնդումները։

Նրանք ձեռքներին բռնել են քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառներ, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ «Մուսավաթ» կուսակցության դրոշները։