«ԱՐՄԵՆԱԼ» ընկերությունը այդ գործարքի հետ կապված չէ",- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԱՐՄԵՆԱԼ» ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք «ԱՐՄԵՆԱԼ»-ի մայր ընկերություն հանդիսացող «ՌՈՒՍԱԼ»-ում առաջ եկած ֆինանսական բարդություններն անդրադարձել են նաեւ «ԱՐՄԵՆԱԼ»-ի աշխատանքի վրա:

Հիշեցնենք, որ «Ալֆա բանկը» պահանջել է սնանկ ճանաչել «ՌՈՒՍԱԼ» ընկերության մի շարք խոշոր ակտիվեր:

""Ալֆա բանկ"-ի պահանջը «ԱՐՄԵՆԱԼ»-ի աշխատանքների վրա ոչ մի կերպ չի անդրադարձել, որովհետեւ նշված խոշոր ակտիվների մեջ, «ԱՐՄԵՆԱԼ»-ը չկա",- ընդգծեց Ա. Մելքումյանը: