Համաշխարհային ճանաչում ունեցող ջազային թմբկահար Ջո Մորելլոն մահացել է 82 տարեկան հասակում, Նյու-Ջերսիի հյուսիսում գտնվող իր առանձնատանը, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով երաժշտի ընտանիքը:

Մահվան պատճառի մասին չի հաղորդվում:

Մորելլոն հայտնի է Դեյվ Բրուբեկի քառյակի հետ իր կատարած աշխատանքով: 1950-60-ականներին նա 60-ից ավելի ալբոմներ է թողարկել: 1967-ից հետո նա զբաղվել է դասախոսական եւ գրական գործունեությամբ: