Պարենային մթերքները, ինչպիսիքն են հացը, մակարոնեղենը եւ արագ պատրաստվող այլ սննդամթերքներ արագ սպառվում են Ճապոնիայի մայրաքաղաքի մթերային խանութներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Jiji գործակալությունը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, արտադրողները չեն հասցնում մթերքը հասցնել խանութներին, բնակիչները, բառացիորեն, անմիջապես «սրբում են» խանութների դարակները:
Lowson գործակալությունը հաղորդում է, որ իր խանութներում շատ արագ վերջանում է ուտելիքը, ըմպելիքները, ինչպես նաեւ գրպանի համար նախատեսված լապտերների մարտկոցները։
Իշխանությունները չեն բացառում, որ շուտով երկրում առաջին անհրաժեշտության պարենային մթերքների դեֆիցիտ կարող է առաջանալ: Պատճառն այն է, որ մթերքներն առաջին հերթին ուղարկվում են ցունամիից տուժած շրջաններ:




























