Տոկիոյի իշխանությունները հաստատել են փաստը, որ օդի մեջ ավելացել է ռադիոակտիվ նյութերի քանակը։ Դրանք յոդի եւ ցեսիումի էլեմենտներ են, որոնք հավանական է քամու միջոցով են թափանցել  հյուսիսից, որտեղ այժմ վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանն է։ Այսօր առավոտյան այնտեղ ջրածնի նոր պայթյուն է որոտացել, որին հետեւել է հզոր ռադիացիայի ալիքը, հաղորդում է rediomayak.ru-ն։

Ատոմակայանից մինչ մայրաքաղաք 240 կմ է։ Տոկիոյի հարեւանությամբ գտնվող վարչական Սաիտամա շրջանում ռադիացիայի քանակն օդի մեջ 40 անգամ գերազանցել է նորմային սահմանը։

Ռադիացիայի մակարդակի  բարձրացում կա  նաեւ Տոկիոյից դեպի հարավ գտնվող Կանագավա շրջանում, հաղորդում է Kiodo-ն։

Միաժամանակ, Ճապոնացիներն ուշադրությամբ հետեւում են մասնագետների խորհուրդներին, որպեսզի արագ  դուրս գան ստեղծված իրավիճակից։

Ռուսաստանի հեռավոր ափերին ռադիացիայի  վտանգ չկա: Այս մասին վստահ հայտարարել է սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն։ Նրա խոսքով, ռադիացիոն ֆոնը ռուսական տարածքում համապատասխանում է սահմանված նորմային: