Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ ս.թ. հունիսի 30 ներառյալ: Արշավի շրջանակներում ս.թ. մայիսի 23-ից կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչեւ ս.թ. հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն եւ Բանկի կողմից նախնական ֆիլտրում անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք` հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ հաղթողների անունները կհրապարակվեն մինչեւ ս.թ. հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:
Չմոռանանք հիշեցնել նաեւ «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր եւ, բացի այդ, հնարավորություն կունենան.
- անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով եւ արտարժույթով
- անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
- անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:
Նշենք, որ «Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի եւ ժամկետի.
- Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
- Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:
ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ տեսահոլովանկին կարող եք ծանոթանալ ստորեւ:





























