ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդքան պատրաստված չէր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ թույլ տալով իր ռուս գործընկերոջը առաջ քաշել սեփական օրակարգը եւ ԱՄՆ պաշտոնյաներին ոչ շահավետ դրության մեջ դնելով: Օրենսդիրներին այս մասին ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AFP-ն:

«Մենք երկար ժամանակ ենք անցկացրել զրուցելով, պատմելով այն մասին, թե ինչպես է Պուտինը օգտագործում ամեն մի հնարավորությունը, որպեսզի իրականացնի այն, ինչ ուզում է», - ասել է նա: Անհամապատասխանություն կար պատրաստման մեջ եւ դա անհավասար հիմք է ստեղծել»:

Թրամփը 2017-ի հուլիսին G20 գագաթնաժողովի կուլուարներում հանդիպել էր Պուտինին: Թիլերսոնը ներկա էր Համբուրգում բանակցություններին, որոնք ի սկզբանե պետք է կարճ լինեին, սակայն  վերածվել էին 2 ժամյա բանավեճի մի շարք գլոբալ հարցերի վերաբերյալ:

2018-ին Թրամփը նորից էր հանդիպել Պուտինին Հելսինկիում իրենց առաջին պաշտոնական գագաթնաժողովին:

Թրամփը հերքել է Թիլերսոնի դիտարկումը՝ հայտարարելով, որ նա հրաշալի  պատրաստված է Պուտինի հետ հանդիպումներին:

 «Մենք շատ լավ ենք հանդես եկել այդ հանդիպումներին», - ասել է նա: