Ճապոնիայում հզոր երկրաշարժի եւ ցունամիի զոհերի ու անհետ կորածների թիվը գերազանցել է 10 հազարը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչությունից:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հաստատել էին 3079 մարդու մահը: NHK հեռուստաալիքը հայտնել էր, որ անհետ կորածների թիվը 5000-ից ավելի է:
Մարտի 11-ին 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հզոր ցունամի էր հարուցել` 10 մետր բարձրությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ: Տարհանվել է մոտ 550 հազար մարդ:



























