Մոտ մեկ ժամ առաջ Ճապոնիայի կենտրոնական մասում բավական հզոր ստորգետնյա ցնցումներ են եղել, Տոկիոյում ցնցվել են պատերը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մյագի, Ֆուկուսիմա, Տիբա, Կանագավ, Նագանո, Սիջուոկե պրեֆեկտուրաներում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ մարտի 11-ին 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հզոր ցունամի էր հարուցել` 10 մետր բարձրությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ: Հզոր երկրաշարժի եւ ցունամիի զոհերի ու անհետ կորածների թիվը գերազանցել է 10 հազարը: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հաստատել էին 3079 մարդու մահը: Տարհանվել է մոտ 550 հազար մարդ:




























