Ճապոնիայում ավելի քան 11 հազար մարդ զոհվել եւ անհետ կորել է, նշվում է Ճապոնիայի ոստիկանության հայտարարությունում:
«Զոհվել է 3676, անհետ կորած է համարվում 7558 մարդ», - ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 1990 մարդ:
Մարտի 11-ին 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումները ցունամի էին առաջացրել, որը հանգեցրել էր մասշտաբային ավերածությունների: Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» եւ «Ֆուկուսիմա 2» ատոմակայաններում արտակարգ դրություն է հայտարարվել` սառեցման համակարգերի շարքից դուրս գալու պատճառով: Ատոմակայաններից 20 կմ շառավղով բանակչությունը տարհանվել է:




























