Հերթական հզոր երկրաշարժը` 6 մագնիտուդով տեղի ունեցել այսօր՝ մարտի 16-ին Տոկիոյից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, ցունամիի վտանգ չկա, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են Երեւանի ժամանակով 7:52-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի մայրաքաղաքից 96 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության տակ:
Տուժածների եւ ավիրածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ մարտի 11-ին 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հզոր ցունամի էր հարուցել` 10 մետր բարձրությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ: Հզոր երկրաշարժի եւ ցունամիի զոհերի ու անհետ կորածների թիվը գերազանցել է 11 հազարը: Ճապոնիայի իշխանությունները հաստատել են 3676 մարդու մահը, անհետ կորած են համարվում 7558: Տարհանվել է մոտ 550 հազար մարդ: Ներկայումս Ճապոնիայում են Հայաստանի 30 քաղաքացիներ, որոնցից ոչ ոք չի տուժել:



























