Ճապոնիայում ատոմակայանի ռեակտորում նոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է BBC-ին հավանական է, որ ծուխը 3-րդ ռեակտորից է բարձրանում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS-am-ը, մարտի 16-ի գիշերը 4-րդ էներգաբլոկում հրդեհ էր բռնկվել, հեռվից  կրակի լեզուներ են երեւացել։

 4-րդ էներգաբլոկի միջուկային  պահեստներում  հրդեհը մարտի 15-ին է սկսվել։

ՄԱԳԱՏԵ-ի տվյալներով հրդեհի արդյունքում ջրածնի պայթյունը ռադիացիայի հոսք է առաջացրել։

Հիշեցնենք, ճապոնիայում մարտի 11-ին 9,0 մագնիտուտով երկրաշարժ էր տեղի ունեցել՝ Տոկիոյից 373 կմ  հեռու գտնվող հյուսիսային շրջաններում, որին հաջորդել էր ավերիչ ցունամին։

Ավելի ուշ երկրաշարժի գոտում է մի քանի ուժեղ 6,0 մագնիտուտով ցնցումներ են տեղի ունեցել։