Facebook-ի օգտատերերից Տիգրան Մազմանյանն իր էջում հայտնել է, որ կոտրել են Երեւանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը: 

«Կոտրել են նորաբաց այգու ամենա գեղեցիկ արձանը։ Բան չկա ասելու։
Ի՞նչ ասես»,-գրել է նա:

Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ արձանը կարող էր կոտրվել միայն մարդկային հատուկ ներգործության արդյունքում, քանի որ արձանները գերդիմացկուն նյութից են: