Ես աջակցում եմ պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի պահպանմանը: Մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստին ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածուի քննարկման ժամանակ այս մասին ասաց այս պաշտոնի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

Դա նրա խոսքով միայն «հարաբերական ազատություն» է:

«Այս ինստիտուտն ունի իր պատմությունը, որը մեզ մոտ է եկել Անգլիայից: Պետք չէ վերացնել տվյալ ինստիտուտը, որպեսզի գործարարները չփորձեն պատգամավոր դառնալ: Իմ կարծիքով, հարկավոր է բաժանել պետությունը, պետական եւ հասարակական իշխանությունը եւ ծառայությունը բիզնեսից», - ընդգծեց Վաղարշյանը.

Նրա կարծիքով պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումը կարող է շատ ավելի լուրջ խնդիրների եւ անցանկալի հետեւանքների հանգեցնել: