Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց սահմանել, որ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության կողմից՝ Հ-78, Մ-4 - Սեւանի թերակղզի ավտոմոբիլային ճանապարհի 2 հատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:

Հարցը ներկայացրեց Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ նշելով, որ առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր, եւ անհրաժեշտություն է առաջացել այդ ճանապարհը վերանորոգելու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեւանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարեւոր նշանակություն եւ Սեւանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարեւոր գոտի տանող երթուղի, իսկ գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են եւ տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտ մեկ ասմում:

Հաշվի առնելով վերը նշվածը եւ այն, որ շինարարական աշխատանքները  անհրաժեշտ է ավարտել մինչեւ հանգստի ակտիվ շրջանը, ուստի նախագծով առաջարկվում է Հ-78, Մ-4 - Սեւանի թերակղզի  ավտոմոբիլային ճանապարհի կմ0+000 - կմ1+537 հատվածի միջին նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ մեկ անձից  գնման ձեւով: