Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրիին», որը տեղի կունենա չինական Նանցզին քաղաքում սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը։ Կանանց շախմատային այս մեծ իրադարձության մյուս մասնակիցներից են Նանա Ջագնիձեն, Մարի Սեբագը, Ժաո Քսյուն, Ժու Չենը, Քսյու Յուխուան, Շեն Յանը, Մոնղոնտուլ Բատխույագը, Մարթա Ֆիերոն, Բետուլ Յիլդիզը, Բաիրա Կովանովան եւ Յու Բենյունը։

Նշենք, որ Մկրտչյանը ելույթ կունենա նաեւ ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» փուլերից մեկում, որ կանցկացվի Ջերմուկում։