Լուրերը, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում երկու դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներում տեղեկությունն էին տարածվել, որ ժամեր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ են հայտարարել կալանավորներ Արթուր Գեւորգյանը եւ Արմեն Ենգոյանը: Վերջինս, իբրեւ, կարել է իր բերանն ու աչքերը:
Դատապարտյալները բողոքում են «Արթիկ» ՔԿՀ-ում առկա ապօրինությունների դեմ:





























