Մոնակոյի արքայազն Ալբերդ II-ի արտամուսնական դուստր Ժասմին Գրեյս Գրիմալդին նկարահանվել է «Զարմանահրաշ միսիս Մեյզել» հայտնի սերիալում, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով Page Six-ին:
Կինը կիսվել է այդ լուրով իր երկրպագուների հետ սոցցանցերի միջոցով:
Նա արդեն նկարահանվել է մի քանի երկրորդային դերերում, սակայն այս փորձը, ըստ նրա, մեծ հաջողություն էր՝ հավելելով, որ հիանալի ժամանակ է անցկացրել նկարահանման հրապարակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհի եւ Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի թոռնուհի Շարլոտա Կազիրագին ամուսնացել է դերասանուհի Քարոլ Բուքի որդի, կինոպրոդյուսեր Դիմիտրի Ռասամի հետ:





























