Ջազի բրազիլացի կատարող Տանիա Մարիան արդեն Վրաստանում է, ում այցելության հիմնական պատճառը «Բրավո-ռեկորդս»-ի ձայնագրման ստուդիայի բացումն է, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Բրավո-ռեկորդսի» հիմնադիր Զազա Շենգելիան նշել է, որ այժմ «Բրավո-ռեկորդսի» եւ երգչուհու միջեւ բանակցություններ են ընթանում, որպեսզի ջազմենուհին մի քանի երգ ձայնագրի ստուդիայում:

Իր հերթին  Տանիա Մարիան նշել է, որ Վրաստան կատարած իր այցը զգացմունքային է եւ հաճելի: «Վրացի հանդիսատեսն անկեղծ է: Երբ այստեղ եմ, կարող եմ մնալ այնպիսին, ինչպիսին իրականում կամ, առանց դերասանության եւ դա իմ համար կարեւոր է»,-հայտարարել է նա:

Նշենք, որ բրազիլացի հայտնի ջազմենուհին Վրաստան է այցելել երեք անգամ: Առաջին անգամ նա Վրաստանում եղել է 1995 թվականին: