Դեղորայքային թունավորումով մարտի 16-ի առավոտյան «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 2/13 շենքի թիվ 55 բնակարանի բնակիչ, 31-ամյա Արմինե Մինասյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 17-ին՝ժամը 00.56-ին, ահազանգ է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Վերին Չարբախ 3-րդ փողոցի թիվ 36 տան բնակիչ, 22-ամյա Անահիտ Ծառմանյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























