Խաղաղ օվկիանոսում, 5,8 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի Իվետ վարչական շրջանի ափերի մոտ։ Ցնցումների ալիքը զգացել են Հոնսյու կղզու կենտրոնական ու հյուսիս-արեւելյան բոլոր շրջանների բնակիչները։ Երկրի մայրաքաղաքում մարդիկ թույլ ցնցումներ են զգացել։
Երկրաշարժի ժամանակ ականատեսները կարողացել են նկարել, թե ինչպես են շարժվում երկնաքերերը։
Ցունամիի վտանգ չկա տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հզոր ցունամի էր առաջ բերել, որի բարձրությունը հասել էր 10 մետրի: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ:





























