ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները Յակուտիայում պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները, որի հետեւանքով 60-ամյա թոշակառուն կիրակի գնդակահարել է 3 մարդուց կազմված ընտանիքին, այդ թվում՝ հղի կնոջ եւ դեռահասի, հայտնում է լրատվական դաշնային գործակալությունը՝ վկայակոչելով Սախա Հանրապետության (Յակուտիա) ՆԳՆ-ին:

Քննության տեղեկություններով՝ Ուգոլնի ավանի 60-ամյա բնակիչը ամառանոցային հարեւանների հետ ծագած կոնֆլիկտի ժամանակ սպանել է 38-ամյա տղամարդուն, նրա հղի կնոջը եւ նրանց 14-ամյա դստերը:

Հինգերորդ ալիքի տեղեկություններով՝ Ներյունգրինսկի շրջան է մեկնել օպերատիվ աշխատակիցների խումբը: Եռակի սպանություն կատարելու մեջ կասկածվողը նույնականացվել է եւ շրջափակվել Ուգոլնի ավանի ամառանոցների շրջանի տներից մեկում:

Տղամարդը հրաժարվել է հանձնվել իրավապահ մարմիններին եւ ոստիկանների վրա կրակոցներ է արձակել, այնուհետեւ ինքնասպան է եղել, հայտնում է «ՖեդերալՊրեսը»:

Հստակեցվում է, որ ոստիկանության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Փոխհրաձգության ժամանակ տուժել է գնադակահարվածների ազգականուհին՝ 64 ամյա թոշակառու: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Ցարգրադը»:

Ներկայումս հարուցվել է քրեական գործ, նշանակված են մի շարք փորձաքննություններ: