Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները մարտի 16-ի առավոտյան Գյումրի քաղաքի Գայի փողոցից բերման են ենթարկել 40-ամյա Գագիկ Մ.-ին, ով մարտի 11-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գագիկ Մ.-ն  տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն: