Քիչ առաջ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Ռոման Մնացականյանը: Նա անազատության մեջ էր 2008-ի մարտի 9-ից, եւ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) դատապարտվել էր երեքուկես տարվա ազատազրկման:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը, Ռոման Մնացականյանին ազատ են արձակել պայմանական-վաղաժամկետ հիմունքներով:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր ազատ էր արձակվել նաեւ քաղբանտարկյալ, Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ Անիի տարածաշրջանի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հարություն Ուռուտյանը: Ուռուտյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ եւ դատապարտվել էր եւ ազատ է արձակվել «Արթիկ» ՔԿՀ-ից:




























