Արեւմուտքում Վրաստանում հեղափոխություն անելու մտահաղացմանը  աջակցողներ չկան: Նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Վրաստանում տեղի ունեցող գործողություններից Արեւմուտքը կաջակցի միայն նրանց, ովքեր կգործեն օրենսդրության շրջանակներում: Համոզված եմ, որ Արեւմուտքում այսօր համաձայն չեն Վրաստանի հեղափոխությանը»,-ընդգծել է քաղաքագետը, ավելացնելով, որ Վրաստանում առկա բարձր գները եւ ապրուստի ցածր մակարդակը բավական չէ, որպեսզի ժողովուրդը դուրս ելնի ցույցի: