Վրաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրի միջկառավարական համաձայնագիրը, որով սկիզբ կդրվի NABUCCO գազամուղային նախագիծը իրականացմանը։ Համաձայնագիրը ստորագրվելու է հուլիսի 13-ին Անկարայում։
Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարիկա Վալիաշվիլու պարզաբանմամբ, համաձայնագրի ստորագրման արարողությանը կմասնակցեն միայն այն երկրները, որոնք կֆինանասավորեն գազամուղի կառուցումը։ «Վրաստանն այդ երկրներին թվին չի պատկանում։ Նա կմասնակցի ծրագրի իրականացման այն հատվածին, որին ցանկանա»,-նշել է Վալիաշվիլի ։ Նույն պատճառով չի մասնակցի նաեւ Ադրբեջանը։
NABUCCO-ի միջկառավարական համաձայնագրի ստորագրման բանակցությունները սկսվել են դեռեւս 2009-ի հունվարից։ Նախագծին մասնակցում են Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, Ավստրան, Գերմանիան։ Իր ակտիվ դերակատարությունն ունի նաեւ Եվրահանձնաժողովը։


























