ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհուրդը որոշել է միջազգային բազայում փոխել Ուկրաինայի մայրաքաղաք Կեւի գրելաձեւը «Kiev»-ից «Kyiv»-ի, հաղորդում է 112.ua-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը:
«ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհուրդը դիտարկել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալոգոյի դիմումը եւ միաձայն որոշում ընդունել միջազգային բազայում Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնական անվանումը «Kiev»-ից «Kyiv»-ի փոխարինելու մասին»,-նշվում է Facebook-ում դեսպանատան կայքում:
ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհրդում համապատասխան փոփոխությունները կարվեն հունիսի 17-ին:
«Այդ որոշումը չափազանց կարեւոր է եւ խթան հանդիսանում Ուկրաինայի պաշտոնական անվանումը նաեւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ուղղելու համար, մասնավորապես միջազգային չվերթներում եւ օտարերկրյա օդանավակայաններում, քանի որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Ավիացիոն տրանսպորտի միջազգային ասոցիացիան վկայակոչում են ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների խորհրդի միջազգային բազային պաշտոնական անվանումները», - նշել են դեսպանատանը:
Հրատարակությունը գրում է, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն #CorrectUA մեդիաարշավ էր սկսել՝ միջազգային հրատարակություններին կոչ անելով գրել Kyiv, այլ ոչ թե Kiev:
Մինչդեռ МАУ ավիաընկերությունը մինչ օրս օգտագործում է Kiev գրելաձեւը: Ընկերությունում դա բացատրում են նրանով, որ դա Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գրադարձությունն է:





























