Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 17-ի կեսօրին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ մի երիտասարդ դանակը ձեռքին վիճաբանում է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12.30-ին, նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է առաջացել մսամթերքի առաքիչ ոմն Հրայրի եւ սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 23-ամյա Արսեն Բ.-ի միջեւ: Վիճաբանությանը ներկա Հրայրի կողմնակիցներից մեկը սուր ծակող գործիքով հարվածել է Արսեն Բ.-ի թիկունքին եւ ձախ ազդրին ու պատճառել վնասվածքներ:

Արսեն Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արսեն Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հրայրի եւ նրա հանցակցի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: