Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները մարտի 17-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 20-ամյա Հրաչյա Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թ. օգոստոսին գողացել է Նաիրյան փողոցի մի քանի շենքերի մոտ գտնվող ջրահեռացման դիտահորերի երկաթյա կափարիչները:

Կատարվում է քննություն: