Ճապոնիայում տեղի ունեցած աղետի պատճառով Թուրքիայում մարտի 18-ից մինչ մարտի 21-ը բոլոր պետական հիմնարկների եւ ներկայացուցչությունների դիմաց գտնվող դրոշները կիսով չափ իջեցվելու են։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի կառավարության կողմից հրապարակած հայտարարության համաձայն՝  դրոշները կիջեցվեն մարտի 18-ի երեկոյան 18։00-ից մինչ մարտի 21-ի առավոտյան 9։00-ը։

Բացի այդ, Թուրքիայի բոլոր մզկիթներում մարտի 18-ին տեղի են ունենալու ճապոնիայի աղետի զոհերի հիշատակին նվիրված հոգեւոր միջոցառումներ։