ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ողջունում է Ազատության հրապարակում մարտի 14-ից հացադուլ անցկացնող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանին եւ այցելել է նրան:

Հարցին, թե ճի՞շտ է հարամում այն քայլը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ, երբ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները մտան Ազատության հրապարակ,  չողջունեց այդտեղ նստած Հովհաննիսյանին, Արզումանյանը խուսափեց  կոնկրետ պատասխան տալուց: «Դիմեք իր խոսնակին, թող ինքը պատասխանի, պատճառաբանություններ կլինեն հավանաբար»,-արձագանքեց Արզումանյանը:

Նա նաեւ նշեց, որ ինքը շատ ուշ է մտել հրապարակ եւ ողջունել է Հովհաննիսյանին: Նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ի առանձին անդամներ եւս մոտեցել եւ ողջունել են «Ժառանգության» առաջնորդին:  Ալիկ Արզումանյանը հավելեց նաեւ, որ ՀԱԿ-ը բազմաբեւեռ քաղաքական կառույց է, որի մեջ մտնող քաղաքական ուժերից շատերի ներկայացուցիչների  տեսակետներն ու դիրքորոշումները ինքը չի ընդունել եւ չի ընդունում: