Գերմանիայի դեսպանությունն առաջին անգամ Հայաստանում ներկայացնելու է արդի տեխնոլոգիաներին նվիրված «renewables – Made in Germany» ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 11-ին։ 2004թ. սկսած՝ այս ցուցադրությունը ներկայացվել է ավելի քան 90 երկրների 260 միջոցառումներում։

Գերմանիայի էներգետիկ գործակալության (Deutsche Energie-Agentur /dena/) մշակած այս ցուցադրությունն իր 26 ցուցադրավահանակների միջոցով պատկերացում է  տալիս վերականգնվող էներգիայի եւ նրանց այլընտրանքային հնարավորությունների մասին։

Ցուցադրանմուշները մասնավորապես կպատմեն քամու էներգիայի, բիոէներգիայի, արեւային էներգիայի եւ հիդրոէլեկտրակայանների մասին։ Գերմանիան վերականգնվող էներգակիրների կիրառմամբ առաջատար է աշխարհում։

Նշենք, որ ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հետ համագործակցությամբ: