Երեւանի թիվ 50 հիմնական դպրոցում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մարտի 22-ին տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում դպրոցի ֆրանսերենի մեթոդմիավորման միջոցով նախատեսվում է բացել ֆրանսիայի պատմությանը նվիրված սրահ: Սրահը ներկայացնելու է Ֆրանսիայի պատմությունը, որով Ֆրանսիան ոտք դրեց 3-րդ հազարամյակ:

Դպրոցի 4-11-րդ դասարանի աշակերտները միջոցառման մասնակիցներին կներկայացնեն Լա Ֆոնտենի առակները, իսկ «Ճպուռն ու մրջյունը» կմատուցեն  երաժշտական ծրագրով: Նույն օրը դպրոցում կազմակերպվելու է նկարչական մրցույթ՝  «Լա Ֆոնտենի առակները» թեմայով:

Նշենք, որ դպրոցը 2005թ.-ից համագործակցում է «Թոշակառու Մանկավարժներ Առանց Սահմանի (GREF)» Ֆրանսիական կազմակերպության հետ:

Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատան, GREF-ի, պետական տարբեր մամինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Երեւան քաղաքի մի շարք դպրոցների ֆրանսերեն լեզվի ուսուցիչներ: