Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում որոշում է ընդունել ազգային եւ միջազգային վարորդական վկայականների տրամադրման մասին։ Որոշումը բխում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթներից;

Միջազգային վարորդական վկայականը բաղկացած կլինի 7 էջից, կունենա մոխրագույն շապիկ եւ սպիտակ էջեր։  Շապիկի վրա գրառումներ կարվեն հայերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։

Վարորդական իրավունքի համար կսահմանվեն նոր կարգեր ու ենթակարգեր։ Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» եւ «T» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար: