Հունիսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսին խանութից գողացել է ջինսե տաբատ՝ պատճառելով 10 հազար դրամի վնաս:

Պարզվել է նաեւ, որ մարտ-հունիս ամիսներին Երեւանի տարբեր խանութներից նա կատարել է գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: