«ArmTech 2011»՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը Երեւանում, որը նվիրված կլինի անկախության 20 ամյակին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Նրա խոսքով՝  ֆորումի կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթանում են։ 

«Արդեն իսկ երկու աշխատանքային խմբերի քննարկումներ են տեղի ունեցել։ Առաջիկայում մարտի 25-ին մեր ընկերությունում լիագումար նիստ կլինի, որտեղ եւ կորոշվի ֆորումի ժամանակացույցը եւ բովանդակությունը»,-ասաց Հ. Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ համաժողովը նոր խթան կլինի ոլորտի զարգացման, ինչպես նաև ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման համար։

Նշենք, որ այս տարի«ArmTech 2011» համաժողովը տեղի կունենա Երեւանում Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո։

«ArmTech 2011» համաժողովը տեղի է ունենում 2007թ.-ից։