Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում Մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի թատերական գործիչների միությունը կանցկացնեն ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Հայաստանի թատերական գործիչների միությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի այն նվիրվում է Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին:

Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումները կանցնեն երկու փուլով: Մարտի 28-ին ժամը 16:00-ին մրցանակաբաշխության դափնեկիրների մասնակցությամբ թատերականացված երեկո կկայանա Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնի շենքում:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: