«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, եւ դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ անելը նման առաջարկ է արվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին, սակայն վերջինս եւս հրաժարվել է: Ի դեպ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը Գաբուզյանին շնորհել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Եվ մինչ Ազգային ժողովը ընտրում է ԲԴԽ թեկնածուին, դատական համակարգում հուլիսի 11-ին կընտրեն դատավորների թեկնածուներին, իսկ այս օրերին ցուցակն են կազմում: Եվ դատավորներից ով չունի 10 տարվա աշխատանքային փորձ, այդ ցուցակում չի լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























