ԵՄ էներգետիկայի նախարարները Բրյուսելում քննարկելու են եվրոպական ատոմակայանների ապագան՝ Ճապոնիայում տեղի ունեցած վթարի համատեքստում: Այս քննարկումները դառնալու են հիմք մարտի 24-25-ին կայանալիք ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովում ատոմային էներգետիկայի խնդիրների քննարկման համար:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ԵՄ Խորհրդից, նախարարները քննարկելու են ոչ միայն անվտանգության հարցերը, այլեւ նախնական գնահատականներ են տալու երկրաշարժերի, ցունամիների եւ վթարների ազդեցությանը ածխաջրածնային վառելիքի շուկայի վրա:

Հանդիպմանը քննարկվելու է նաեւ  եվրոպական 143 ատոմակայաններում սթրես-թեսթեր անցկացնելու հարցը: