Կամայական կամ քաղաքական դիրքորոշումներ այս հարցում չեն կարող լինել: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տեսնում Սահմանադրական դատարաի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը:
«Մենք կծանոթանանք այն առաջարկներին, որոնք ներկայացվում են ՍԴ-ի կողմից, այնուհետեւ կխոսենք: Պետք է հասկանալ, թե սահմանադրականության հետ կապված ինչ խնդիր կա, որոնք են այն ուղիները, որոնք մեր լիազորությունների դաշտում են եւ կարող ենք անել, եւ ինչ է առաջարկում ՍԴ-ն»,-ասաց Մակունցը:
Նշենք, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ այս պահին ՍԴ-ն ունի միայն երկու դատավոր, ու քանի որ երկրորդ դատավորը այդ պահին Հայաստանում չէ, ինքն ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները: Նա նշել է, որ ՍԴ մյուս անդամները դատավոր չեն, ՍԴ անդամ են ըստ Սահմանադրության:





























