Օրինագծով առաջարկվում է կրկնապատկել հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության իրականացման ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, եթե անգամ տվյալ ծառայությունն իրականացնում են ոչ հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչները:
Հունիսի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:
Այսպիսով նրա խոսքով, 2018 թվականից շփման գծում ծառայություն են իրականացնում ոչ միայն ՀՀ ԶՈՒ զինծառայողները, այլեւ Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները: Առաջարկված օրինագծով նախատեսում է նաեւ մի շարք տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ:





























