Մենք այդպես էլ չենք կարողանում վերջնականապես լուծել ոռոգման խնդիրը: Այս մասին, ասյօր՝ հունիսի 29-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, Ջրային օրենսգրքում արդեն բավականին փոփոխություններ են արվել. «Կոնկրետ ԲՀԿ-ի կողմից առաջարկել ենք, որ ջրի վարձը անկանխիկ վճարվի, որ տեսանելի լինի շրջանառության ծավալը: Բանկերի միջոցով մենք կարող ենք հստակ տեղեկություն ունենալ, թե վճարումների ինչպիսի ծավալ ունենք եւ ինչ ծախսեր են կատարվել ՋՕ-երի կողմից ու որքանով է դա արդյունավետ: Բայց դեռ կան լուրջ խնդիրներ, 50-80 տոկոս ջրի կորուստ ենք ունենում, որն անթույլատրելի շռայլություն է: Սակավաջրության մեր դարաշրջանում, մեր երկրում ունենալով հսկա պաշարներ, երբ մակերեւույթին ունենալով 7 մլրդ խորանարդ լիտր ջուր, մենք օգտագործում ենք ընդամենը 2 մլրդ-ը, այն էլ՝ ոչ արդյունավետ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նա անհրաժեշտ համարեց հանրապետությունում ջրի խնայողական ռեժիմներ ներդնելը





























